Միլանի «Ինտերի» ռեկորդը
Իտալիայի առաջնության 14-րդ տուրում ՍՊԱԼ-ի նկատմամբ հաղթանակի (2։1) շնորհիվ Միլանի «Ինտերը» սահմանել է ակումբային ռեկորդ։ Նախկինում երբեք «Ինտերը» Իտալիայի առաջնությունների առաջին 14 տուրերում 12 հաղթանակ չէր տարել։
Իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը 12 հաղթանակից, 1-ական ոչ ոքիից եւ պարտությունից հետո 37 միավորով առաջին տեղում է։ «Յուվենտուսը» դեռ պարտություն չի կրել, սակայն երեք ոչ ոքի ունի եւ 36 միավորով երկրորդ տեղում է։
15-րդ տուրում «Ինտերը» դեկտեմբերի 6-ին կընդունի «Ռոմային», «Յուվենտուսը դեկտեմբերի 7-ին Հռոմում կհյուրընկալվի «Լացիոյին»։