«Մանչեսթեր Յունայթեդը» կփորձի ձեռք բերել Վիդալին
Կատալոնական «Բարսելոնայի» և Չիլիի ազգային հավաքականի կիսապաշտպան Արտուրո Վիդալը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում, հնարավոր է, պայմանագիր կնքի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:
The Mirror-ի հաղորդմամբ՝ մանչեսթերյան ակումբի ներկայացուցիչներն արդեն բանակցություններ են սկսել Վիդալի ներկայացուցիչների հետ: 31-ամյա կիսապաշտպանը դեմ չէ Պրեմյեր լիգա տեղափոխվելուն:
Ավելի վաղ Վիդալը հայտարարել էր, որ եթե շարունակի խաղաժամանակ չստանալ «Բարսելոնայի» կազմում, ստիպված կլինի նոր ակումբ փնտրել:
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Վիդալը «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 13 հանդիպման՝ հիմնականում դուրս գալով փոխարինման: 31-ամյա կիսապաշտպանը աչքի է ընկել 4 գոլով և 1 գոլային փոխանցումով: