Անընդունելի է կախվածություն առաջացնել պետության մոտ. փորձագետ
Հայաստանում եղել են դեպքեր, երբ միջազգային մակարդակի «հսկաները» հաղթել են մրցույթներ, սակայն աշխատանքը պատշաճ չեն կատարել: Այդ մասին այսօր 7-րդ Բիզնես-ինովացիոն ֆորումի (BIF-2019) ժամանակ հայտարարել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ (UATE) Ալեքսանդր Եսայանը:
Նա համոզված է, որ երկիրն արդեն վաղուց անցել է այն շրջանը, երբ համարվում էր, որ հայրենական սոֆթերը չեն կարող որակյալ լինել: Այդ կապակցությամբ նա մատնանշել է տեղական ՏՏ ընկերությունների շահերը պաշտպանելու համար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը: Միաժամանակ Եսայանն ընդգծել է, որ պայմանների ստեղծումը բնավ չի ենթադրում օտարերկրյա ընկերությունների համար փակել շուկան: Որպես լուծում՝ Եսայանն առաջարկել է պահանջներ ներկայացնել բաց կոդերի կիրառման նկատմամբ: Նա ընդգծել է, որ նմանատիպ դեպքերում խոշոր ընկերությունները հետաքրքրված չեն մասնակցել մրցույթներին, իսկ դա կստեղծի ավելի բարենպաստ պայմաններ հայրենական ընկերությունների համար:
«e-Hayq» ընկերության ղեկավար Վահագն Պողոսյանը չի համաձայնվել այդ մոտեցման հետ՝ ընդգծելով, որ խոշոր ընկերությունները կգտնեն դրա լուծումը: Նա նշել է, որ Հայաստանում ոչ ոք չի պահանջում դուրս մղել հայկական շուկայից օտարերկրյա ընկերություններին: Սակայն անհրաժեշտ է ստեղծել իրավիճակ, երբ պետությունը «կախվածություն է ձեռք բերում»: Պողոսյանը պարզաբանել է, որ, որպես կանոն, այդ ընկերությունների ներկայացուցիչները մրցույթի ժամանակ չեն ներկայացնում համակարգերը թարմացնելու համար գինը: Արդյունքում համակարգերը տրամադրվում են առաջին մի քանի տարիների ընթացքում անվճար օգտագործելու հնարավորությամբ, որից հետո ներկայացվում են միլիոնավոր պահանջներ յուրաքանչյուր թարմացման համար, պետությունը կարող է հրաժարվել վճարել, այդ իսկ պատճառով անմիջապես կհայտնվի սեւ ցուցակում: «Ահա եւ ստացվում է, որ անհրաժեշտ է ներկայացնել հստակ պահանջներ ամբողջական գինը ստանալու համար, այդ թվում՝ թարմացումների համար: Դեռ ավելին, նա համոզված է, որ բոլոր թարամցումները պետք է արվեն Հայաստանից, ոչ թե ԱՄՆ-ից կամ այլ երկրներից»: