Կալիֆոռնիայում արջը փորձել է տանել ընտանեկան ֆուրգոնը (Տեսանյութ)
Կալիֆոռնիական ընտանիքն իսկական ցնցում ապրեց Տախո լճի մոտ արջի հետ ծանոթությունից, որին հաջողվել էր բացել նրանց ֆուրգոնի դուռն ու ներս մտնել, գրում է HuffPost-ը։
Բարեբախտաբար, այդ պահին ընտանիքը մեքենայի մեջ չէր, եւ ցնցված մարդիկ հետեւում էին կենդանու գործողություններին իրենց տան պատուհանից։
Տեսանյութում երեւում է, թե ինչպես է ընտանիքի անդամներից մեկը մոտեցել մեքենային եւ բացել դուռը, որպեսզի օգնի արջին դուրս գալ այնտեղից։
Վերջապես կենդանին դուրս է եկել ֆուրգոնից եւ դրա մոտ որոշ ժամանակ թափառելուց հետո քառատրոփ փախել։