40-ից ավելի հսկայական սոճի ծառերի սպանդ Աղվերանի անտառում. (Լուսանկար)
Կոտայքի մարզի Աղվերանի անտառներում իրականացվել է 40-ից ավելի հսկայական սոճի ծառերի սպանդ:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, դեռեւս անհայտ հանգամանքներում անհայտ անձինք մի իսկական վանդալիզմ են իրականացրել բնության նկատմամբ՝ քոքից կտրելով 40-ից ավելի հսկայական՝ 40, 50, 60 տարեկան սոճիներ:
Ո՞վ է այս վանդալիզմի հեղինակը, դեռեւս անհայտ է, բայց որ ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունն ու ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները պետք է հետեւություններ անեն ու օպերատիվորեն արձագանքեն հրապարակմանը եւ հայտնաբերեն ծառերի ջարդ իրականացնողներին, դա արդեն ոստիկանության համար պատվի հարց է:
Ծառերի սպանդը իրականացվել է մի քանի օր առաջ, քանի որ հետքերը դեռ թարմ են ու մարզի ոստիկանությունը պետք է տաք-տաք հայտնաբերի ծառահատներին եւ օրենքի ողջ խստությամբ ենթարկեն պատասխանատվության: