Վարդավառի տոնին «Խոսրովի անտառ» պետական արգելոցը փակ կլինի այցելությունների համար
Հուլիսի 24-ին՝ Վարդավառի տոնին «Խոսրովի անտառ» պետական արգելոցը փակ կլինի այցելությունների համար, տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:
«Հաշվի առնելով հանրապետության տարածքում բարձր կարգի հրդեհավտանգ ժամանակահատվածը՝ տեղեկացնում ենք, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 24-ին փակ կլինի ցանկացած տեսակի այցելությունների համար:
Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք՝
✅ պետական արգելոցի հարակից տարածքներում պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները՝ չնետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ, չկատարել չոր խոտի, կենցաղային աղբի այրում,
✅խարույկ վառել միայն նախատեսված վայրերում և վերջում մարել ջրով կամ ծածկել հողով,
✅տարածքում չթողնել շշեր, ապակու կտորներ, որոնք կնպաստեն հրդեհի առաջացմանը,
✅ցուցաբերել զգուշավորություն և զգոնություն:
Խնդրում ենք լինել ավելի ուշադիր, աջակցել «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ին և ԱԻՆ փրկարար ծառայությանը պահպանության աշխատանքների իրականացման գործում անտառային հրդեհներից և արգելոցային ռեժիմի այլ խախտումներից խուսափելու համար»: