Ալբանիայում երկրաշարժից զոհվել է երկրի վարչապետի ապագա հարսը
Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի ապագա հասրը զոհվել է երկրաշարժից, տեղեկացնում է CNN-ը՝ հղում կատարելով Ալբանիայի կառավարության ղեկավարի գրասենյակին։
Ալբանիայի վարչապետի որդու՝ Գրեգոր Ռամայի հարսնացուն՝ Քրիստի Ռիչին, զոհվել է ավերիչ երկրաշարժից ծնողների եւ եղբոր հետ։
Ավելի ուշ Գրեգոր Ռաման հրապարակել է սթորիզ Instagram-ում, որտեղ տեղեկացրել է, որ հարսնացուի եղբորն ու ծնողներին գտել են փլատակների տակ։
Նոյեմբերի 26-ի գիշերը Ալբանիայում տեղի ունեցավ 6,4 ուժգնությամբ երկրաշարժ, էպիկենտրոնը մայրաքաղաք Տիրանայից ոչ հեռու Դուրես նավահանգստային քաղաքում էր։ Նոր երկրաշարժը երկիրը ցնցեց նոյեմբերի 27-ին՝ խուճապ առաջացնելով տեղի բնակիչների շրջանում։ Երրորդ անգամ ստորգետնյա ցնցումները զգացվեցին նոյեմբերի 28-ին։