114 տարեկան հասակում մահացել է ամենածեր ամերիկուհին
Ամենածեր ամերիկուհի Ալելիա Մերֆին մահացել է 114 տարեկան հասակում, հայտնում է CBS New York-ը։
Մերֆին ծնվել է 1905թ․՝ Հարավային Կարոլինա նահանգում։ 1926թ․ նա տեղափոխվել է Նյու Յորք։
Հուլիսին Մերֆին իր վերջին ծննդյան օրն է նշել։
Կինն իր երկարակեցության գաղտնիք էր համարում համեստ ապրելը։
Մերֆիի հուղարկավորությունը կկայանա դեկտեմբերի 6-ին։