ԶՈՒ զորամիավորումներում անցկացվել են կապի վարժանքներ եւ կրակային պարապմունքներ
Անձնակազմի մասնագիտական գիտելիքներն ստուգելու եւ գործնական ունակությունները կատարելագործելու նպատակով 5-րդ զորամիավորման N զորամասում նոյեմբերի 27-ին անցկացվել են կապի վարժանքներ։
ՊՆ-ից հայտնում են, որ զինծառայողները բացազատել են կապի հանգույցներ, իրականացրել հրամանատարական կետի կապի ապահովման աշխատանքներ:
Բացի այդ, զինծառայողների տեսական գիտելիքները, գործնական հմտությունները, տարբեր իրավիճակներում մարտական խնդիրների կատարման ունակությունները կատարելագործելու նպատակով նոյեմբերի 27-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են կրակային պատրաստության ուսումնական պարապմունքներ: