Ազգային ժողովում Սինգապուրի հետ բարեկամության խումբ կստեղծվի
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն ԱԺ Խորհրդին կառաջարկի Հայաստան-Սինգապուր բարեկամության խումբ ստեղծել: Այս մասին նոյեմբերի 25-ին ԱԺ նիստում հայտարարեց հանձնաժողովի ղեկավար, «Իմ քայլի» պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը:
Նրա խոսքով՝ Սինգապուրում արդեն Սինգապուր-Հայաստան բարեկամության խումբ է ստեղծվել: Խորհրդարանական հանձնաժողովի անդամները նախաձեռնությանը դրական եզրակացություն են տվել: