Չինաստանի հարավ-արեւմուտքում տեղի է ունեցել 5,2 ուժգնությամբ երկրաշարժ
5,2 ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Չինաստանի հարավ-արեւմուտքում՝ Գուանսի-Չժուան ինքնավար շրջանում, տեղեկացնում է Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը (CENC), հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 9,18-ին, Չունցզո քաղաքային օկրուգի Դասին գավառի մոտ։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։
Տուժածների մասին տեղեկություններ առայժմ չկան։