Samsung Galaxy S10 Lite-ը և Galaxy A90s-ը, պարզվել է, նույն մոդելի տարբեր անվանումներն են
Հնդկաստանից ինսայդեր Սուդխանշու Ամբխորեն, որը հայտնի է նրանով, որ պարբերաբար արդիական տեղեկատվություն է ներկայացնում բջջային սարքերի շուկայում նորույթների մասին, նոր տեղեկատվություն է հաղորդել։ Այս անգամ նա հրապարակել է Samsung Galaxy S10 Lite սմարթֆոնի մասին իր ստացած տվյալները, հայտնում է Planet Today-ը։
Նրա տեղեկատվությամբ, Galaxy S10 Lite-ը, որը հայտնի է նաեւ SM-G770F մոդելային համարով, փաստացի Samsung-ի մյուս մոդելի՝ Galaxy A90s-ի, որի համարը SM-A907F է, ռեբրենդինգն է։ Գործնականում դա նշանակում է, որ հարավկորեական արտադրողի մոդելը որոշ շուկաներում կհայտնվի Galaxy S10 Lite, իսկ մյուսներում՝ Galaxy A90s անվանումներով։
Նշենք, որ Samsung-ի այս նոր մոդելի հիմնական յուրահատկությունը դրա մեջ միբյուրեղանի Snapdragon 855 համակարգի առկայությունն է, որն առանձին մոդեմ է՝ հատուկ նախատեսված 5G ցանցերում աշխատելու, ինչպես նաեւ DeX ռեժիմի համար։ Հնարավորությունների այս համակարգն առաջին անգամ օգտագործվել է Galaxy A շարքում։ Տեղեկատվություն կա նաեւ այն մասին, որ ֆլեշ-հիշողությունը, որով կհագեցնեն նոր մոդելը, կունենա 128 Գբ ծավալ։ Առջեւի խցիկը կլինի 48, իսկ հետեւինը 32 մեգապիքսելանոց։
Նոր մոդելի թողարկման ամսաթիվը չի նշվում, սակայն որոշ տվյալներով, դա կարող է տեղի ունենալ արդեն դեկտեմբերին։