Փարիզում ի նշան բողոքի երթ տեղի կունենա ընդդեմ ընտանեկան բռնության
Փարիզում ցուցարարները երթ կանցկացնեն, որպեսզի ընտանեկան բռնության հարցում ճնշում գործադրեն Ֆրանսիայի կառավարության վրա, հայտնում է Associated Press-ը:
Ցուցարարները, մասնավորապես, պահանջում են ավելի կոշտ քայլեր ձեռնարկել ընտանեկան բռնության մահացու դեպքերի կանխման ուղղությամբ, խնդիր, որը երկրի նախագահ Էմանուել Մակրոնը «Ֆրանսիայի խայտառակություն» է որակել:
Առաջարկված միջոցառումների համաձայն՝ նախատեսվում է հրազեն կրելու իրավունքից զրկել այն անձանց, որոնց կասկածում են ընտանեկան բռնության մեջ:
Եվրոպայի երկրներում ընտանեկան բռնության հակավարկանիշում Ֆրանսիան վերին հորիզոնականներում է: Ակտիվիստները հայտարարում են, որ միայն այս տարի Ֆրանսիայում իրենց ներկայիս կամ նախկին զուգընկերների կողմից սպանվել են 130 կանայք: