Սերժ Սարգսյանը Զագրեբում առանձին շփումներ է ունեցել Եվրոպախորհրդարանի ղեկավար կազմի ներկայացուցիչների նետ ()
Աշխատանքային այցով Խորվաթիայի Հանրապետությունում գտնվող ՀՀԿ նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 20-ին, երեկոյան Զագրեբում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին, որը վարել է ԵԺԿ նորընտիր նախագահ Դոնալդ Տուսկը:
Գագաթնաժողովին մասնակցել են ԵՄ ղեկավարության ներկայացուցիչներ, ոչ ԵՄ անդամ երկրների քաղաքական առաջնորդներ, եվրոպական կուսակցությունների ղեկավարներ, Արեւելյան գործընկերներ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների եւ կառավարությունների ղեկավարներ, ընդդիմադիր քաղաքական ուժերի առաջնորդներ:
Գագաթնաժողովն ընթացել է գործընկերների միջեւ փակ աշխատանքային ձեւաչափով:
ԵԺԿ համագումարի եւ գագաթնաժողովի շրջանակներում ՀՀԿ նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն առանձին շփումներ է ունեցել նաեւ մի շարք քույր կուսակցությունների պատվիրակությունների, Եվրոպական խորհրդարանի ղեկավար կազմի ներկայացուցիչների, պետությունների ղեկավարների հետ` քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: