Բռնցքամարտի Ուկրաինայի թիմի 18-ամյա մարզուհին ընկել է գնացքի տակ եւ մահացել
Բռնցքամարտի Ուկրաինայի հավաքականի 18-ամյա մարզուհի Ամինա Բուլախը Կիեւի մոտ գտնվող Տարասովկա գյուղում ընկել է գնացքի տակ եւ մահացել, հաղորդում է Ուկրաինայի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Ամինա Բուլախը ուշ երեկոյան դուրս է եկել դեղատնից եւ հատել է երկաթգիծը։ Նա եղել է ականջակալներով եւ չի լսել գնացքի ձայնը։
2019թ․ սեպտեմբերի Ամինա Բուլախը նվաճել էր Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալը։