Սիմոն Մարտիրոսյան. Էս ո՞ւր ենք հասել, ժողովուրդ, վարչապետը, կողմ է տրանսգենդերի մասին ֆիլմի նկարահանմանը
Ծանրամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն, աշխարհի ռեկորդակիր Սիմոն Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հայաստանի հանրապետության վարչապետը, կողմ է՝ տրանսգենդերի մասին ֆիլմի նկարահանմանը և չաջակցումը համարում է խայտառակություն։
Էս ո՞ւր ենք հասել, ժողովուրդ: Դա նորմալ է հ՞ա, ըստ իս չէ ու չի էլ կարող երբեք լինել նորմալ, քանի որ դա դեմ է մեր ազգի էթնիկ և բարոյական արժեհամակարգին:
Ու դրա համար պետական բյուջեյից հատկացվելու է 20 միլիոն դրամ․ պատկերացնում ե՞ք»:
Հիշեցնենք, ավելի վաղ Operativ լրատվականը հաղորդել էր, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե՝ Մելինե Դալուզյանն իր անձնական պաշտպանության ներքո է: