Այս տխուր ավանդույթը՝ ԱԺ-ում բլոկել ընդդիմության նախագծերը, եղել է նաև նախկինում, իսկ նոր ու «հեղափոխական» կառավարությունը հաջողությամբ շարունակում է դա. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է.
«Ինչպես նախկինում, այսօր էլ ԱԺ օրակարգերում ներառվող նախագծերի գերակշիռ մասը ներկայացված է կառավարության կողմից։
Սակայն այս հարցում կա նաև մեկ այլ ուշագրավ դրվագ:
Բանն այն է, որ իշխանությունները ագրեսիվ քաղաքականություն են վարում ընդդիմադիր պատգամավորների ու խմբակցությունների կողմից ներկայացված նախագծերի նկատմամբ։
Իսկ այն, որ իշխանության տարբեր ներկայացուցիչներ պարբերաբար բարձրաձայնում են, թե ԱԺ կողմից վավերացված նախագծերում մեծ թիվ են կազմում ընդդիմության նախագծերը, ընդամենն իմիտացիա է, քանի որ դրանք այն նախագծերն են, որոնք հաճելի են իշխանության քիմքին, այնինչ նույն ընդդիմության կողմից շատ ավելի կարևոր և իրավական լուրջ հիմնավորումներ ու հրատապություն ունեցող նախագծեր ուղղակի «բլոկվում» են կառավարության կողմից։
Ավելին, թերթի տեղեկություններով, կառավարության կողմից մերժված նախագծերն անգամ «արգելում» են քննարկել գլխադասային հանձնաժողովներում՝ բացահայտ նշելով՝ «ձեռնպահ մնալ նախագծերի քննարկումից»։
Հանուն արդարության պետք է նշենք, որ այս տխուր ավանդույթը եղել է նաև նախկինում, իսկ նոր ու «հեղափոխական» կառավարությունը հաջողությամբ շարունակում է դա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում