ԱԺ-ում ավարտվել է 2016-ի ապրիլյան իրադարձությունները հետաքննող հանձնաժողովի հերթական նիստը
Նոյեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովում ավարտվել է 2016-ի ապրիլյան իրադարձությունները հետաքննող հանձնաժողովի հերթական նիստը:
Լրագրողների հետ զրույցում ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ նիստի ընթացքում հարցաքննվել է բժիշկը, որը մասնակցել է ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորների եւ տուժածների օգնության ցուցաբերմանը: Ընդ որում, նրա անունը չի նշվում: Քոչարյանի խոսքով՝ հանձնաժողով հրավիրված բժիշկը կիսվել է այդ օրերին շփման գծում տեղի ունեցած իրավիճակի մասին իր ունեցած տեղեկությամբ: