«Arayik Go home». Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող երիտասարդները անգլերենով, արաբերենով և ռուսերենով հեռանալու կոչեր են հնչեցրել (Տեսանյութեր)
Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության ներկայացուցիչները, ինչպես նաեւ նրանց միացած ուսանողները այսօր՝ նոյեմբերի 7-ին, երեք օտար լեզուներով կոչ արեցին Արայիկ Հարությունյանին հեռանալ։
«Քանի որ Արայիկ հարությունյանը արաբագետ է, հատուկ արաբերենով Արայիկ Հարությունյանի համար․ «Արայիկ, յալլա ալբեյթ»։
Երիտասարդները նաեւ անգելերով եւ ռուսերենով հեռանալու կոչը հնչեցրեցին։