Մեկ շաբաթում գրանցվել է 255 արտակարգ դեպք. Զոհվել է 6 մարդ, ևս 2-ը փրկվել են
ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը գրանցվել է 433 դեպք, որից 255-ը՝ արտակարգ:
Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 146 կենցաղային կանչ, 150 հրդեհի ահազանգ, 90 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 6 եւ տուժել 107 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 2 քաղաքացի:
Քաղաքացիներն արձանագրել են օձերի նկատման 5 դեպք, որից 3-ում փրկարարները օձեր են հայտնաբերել:
Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 6 դեպք, տուժել է 17 քաղաքացի:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն եւ խստորեն պահպանել անվտանգության կանոնները: