Ուսպենսկայային մեղադրել են պլաստիկ միջամտությունները չարաշահելու մեջ
Երգչուհի Լյուբով Ուսպենսկայան շատ ուշադիր հետեւում է իր արտաքինին ու իր տարիքից շատ ավելի երիտասարդ է երեւում։
Ինչպես ասում է Ուսպենսկայան, նա երբեք պլաստիկ միջամտության չի դիմել։ Լյուբովը նախընտրում է օգտվել կոսմետոլոգների ծառայություններից, քանի որ «գեղեցկության» ներարկումների միջոցով կարելի է հասնել հիանալի արդյունքների․ ձգված վերնամաշկ, դեմքի հստակ ուրվագծեր։ Եվ այս ամենն առանց վիրահատության: Մինչդեռ երկրպագուները կարծում են, որ թարմ տեսք ունենալու ձգտման ճանապարհին երգչուհին չափն անցել է։
Նախօրեին Լյուբով Ուսպենսկայան իր Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որում ցույց է տվել, թե ինչպես է բայան նվագում։ Հրապարակմանը կից արված մեկնաբանություններում հետեւորդներն ուշադրություն են դարձրել նրա արտաքինի փոփոխության վրա։
«Ինչու՞ եք ձեզ այդպես այլանդակել։ Դուք հիմա նման եք Սերյոժա Զվերեւի ավագ քրոջը», «Ես նույնպես նայում ու ոչինչ չեմ հասկանում... Ի՞նչ պլաստիկ միջամտություն է սա։ Մարդուն այլանդակել են.....Գլուխն անհասկանալի է, թե ինչից։ Ներիր, տեր Աստված», «Զարմացրեց Մայքլ Ջեքսոնի հետ նմանությամբ։ Ըստ էության նույնն են, հավանաբար, բժիշկները երեւակայություն չունեն, բոլորին նույն դեմքով են «սարքում»», - գրել են հետեւորդները ։
Հիշեցնենք, որ օրերս ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ Ուսպենսկայան բավականին անկեղծ գրկախառնվել է Վալերի Մելաձեին եւ գրեթե «թռել էր» նրա գիրկը: Իսկ մեկ շաբաթ առաջ էպատաժային երգչուհին ապշեցրել էր երկրպագուներին իր այն հայտնությամբ, որ նա չի կրում ներքնազգեստ։