Ամերիկացի գիտնականները ռոբոտ են ստեղծել, որը կրկնօրինակում է մարդու շարժումները (Տեսանյութ)
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ինժեներները քայլող ռոբոտ են մշակել, որը կարող է ակնթարթորեն կրկնել մարդու շարժումները եւ հավասարակշռությունն ինքնուրույն պահպանել, հայտնում է MIGnews-ը:
Համապատասխան տեսանյութը հրապարակվել է Youtube տեսահոսթինգում:
Նախագծողները խնդիր էին դրել ռոբոտին սովորեցնել չընկնել արտաքին ուժերի ազդեցությամբ: Այս նպատակով նրանք սարք են օգտագործել, որը մարդու գործողությունների մասին տեղեկությունները փոխանցում է լարի մյուս ծայրին, ինչը մեքենային թույլ է տվել ամբողջ ծավալով ակնթարթորեն կրկնել օպերատորի մարմնի ստորին հատվածի շարժումները՝ քայլեր եւ ցատկեր կատարելիս պահպանելով հավասարակշռությունը:
Ինժեներների խոսքով՝ համակարգը նախ հաշվարկում է որոշակի վարժություններ կատարելիս մարդու շարժումները: Այնուհետեւ այն հաշվարկում է, թե ինչպես է մարմնի զանգվածի կենտրոնը հարաբերակցվում ճնշման կենտրոնին. քայլելիս դա կարելի է սխեմատիկորեն պատկերել անընդհատ ճոճվող գծով ճոճանակի տեսքով: Այս տվյալները չափագրում են, որպեսզի դրանք հարաբերակցվեն ռոբոտի չափերին, եւ կիրառում են մեքենայի հավասարակշռությունը պահպանելու համար անհրաժեշտ գործողությունների հաշվումներում: