Տղամարդկանց համաշխարհային օրը
Այս տարի Տղամարդկանց համաշխարհային օրը նշվում է նոյեմբերի 2-ին։ Համաշխարհային հանրությունը Տղամարդկանց համաշխարհային օրը (World Men's Day) սկսել է նշել նոյեմբերի առաջին շաբաթ օրը։ Տղամարդկանց օրը ավանդաբար նշվում է շատ երկրներում, թեեւ պաշտոնապես հաստատված չէ։
Որպես նվեր այդ օրը տղամարդիկ սպասում են, նախ եւ առաջ, կանանց ուշադրությունը։ Տղամարդիկ երջանիկ են, եթե կանայք անկեղծ ուրախությամբ պատրաստ են նվիրել այդ ուշադրությունը։ Այդ օրը տեղին է հիշեցնել, որ Կանանց միջազգային օրը անփոփոխ նշվում է մարտի 8-ին։ Հետաքրքիր է, որ գոյություն ունի նաեւ Տղամարդկանց միջազգային օր (International Men's Day), որն ամեն տարի նշվում է նոյեմբերի 19-ին։ Այդ օրը առաջին անգամ նշվել է 1999 թվականի նոյեմբերի 19-ին Տրինիդադի եւ Տոբագոյի Հանրապետությունում, եւ այդ ժամանակվանից այն նշում են նաեւ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Յամայկայում, Ավստրալիայում, Հնդկաստանում, Սինգապուրում, Մալթայում եւ Հարավային Աֆրիկայում, տեղեկացնում է Calend-ը։