Մեր ցավը դարձավ այլ երկրների խորհրդարանների թեմա, քանի որ Թուրքիան 105 տարի մերժում է այն. Կարո Փայլան
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը 3 լեզվով գրառում է կատարել ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի հետ կապված։
Կարո Փայլանը գրել է. «Տասնյակ խորհրդարաններից հետո ԱՄՆ ներկայացուցիչների պալատը եւս ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Մեր ցավը դարձավ այլ խորդրարանների օրակարգի նյութ, քանի որ մեր երկիրը 105 տարի մերժում է այն։ Հայոց վերքը կարող է ամոքել միայն Թուրքիայի խորհրդարանը, որի անդամ եմ նաեւ ես»։