Սուրեն Չախալյանը նշանակվել է «Փյունիկի» գլխավոր մարզիչի պաշտոնակատար
«Փյունիկի» ավագ մարզիչ Սուրեն Չախալյանը նշանակվել է թիմի գլխավոր մարզիչի պաշտոնակատար, հայտնում է Հայաստանի փոխչեմպիոնի պաշտոնական կայքը:
«Փյունիկի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովը կզբաղեցնի զարգացման գծով ակումբի փոխնախագահի պաշտոնը:
Հիշեցնենք, որ 65-ամյա Ալեքսանդր Տարխանովը «Փյունիկի» գլխավոր մարզիչի պաշտոնում աշխատանքը սկսել էր ընթացիկ տարվա ապրիլին: