Պենտագոնը անտեսանելի ռմբակոծիչներ է ձեռք բերել
Պենտագոնը հայտարարել է Lockheed Martin ընկերության 34 միլիարդ դոլար արժողությամբ անտեսանելի ռմբակոծիչների նոր խմբաքանակի գնման գործարք կնքելու մասին, հայտնում է FT-ը։
Գործարքի պայմանների համաձայն, ԱՄՆ պաշտպանության նախարարությունը կգնի 478 ռմբակոծիչ։
Գնումների հարցերով Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյա Էլեն Լորդը հայտնել է, որ Պենտագոնի եւ աէրոտիեզերական ընկերության միջեւ բանակցություններում «հսկայական առաջընթաց» կա։
«Սա պատմական ուղի է F-35 ծրագրի համար»,- ասել է Լորդը։ Նա հավելել է, որ Պենտագոնը «կենտրոնացած էր լազերի վրա», որպեսզի «նվազեցնի ծախսերը եւ բարձրացնի որակը»։
F-35-ը, որ ԱՄՆ-ի սպառազինության մեջ հայտնվել է 2015թ․՝ ստեղծման երկարատեւ ժամանակահատվածից հետո, նախագծված է այնպես, որ դժվար հայտնաբերվի ռադարների կողմից, եւ, ինչպես ակնկալվում է, այն ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների համար հարյուրամյակի առաջին կեսում հիմնական ռմբակոծիչ կդառնա։
Ավելի վաղ այս ամառ ԱՄՆ-ը պաշտոնապես հեռացրել էր Թուրքիային F-35-ի ծրագրից՝ փորձելով պաշտպանել տեխնոլոգիան այն բանից հետո, երբ Անկարան ռուսական С-400 համակարգեր էր ձեռք բերել։
Լորդն ասել է, թե այդ «որոշումը չի փոխվել», եւ Պենտագոնը սպասում էր, որ Անկարայի կողմից գնված ռուսական С-400-ները «մինչեւ տարվա վերջը լիովին պատրաստ կլինեն»։