Մենք շատ մարդկանց ենք այդ ձևով բերման ենթարկում․ Արման Սարգսյանը՝ Նարեկ Մութաֆյանի բերման ենթարկելու տեսանյութի մասին. (Տեսանյութ)
Մենք շատ մարդկանց ենք այդ ձևով բերման ենթարկում, եթե զուտ բերման ենթարկելու պրոցեսը նկատի ունեք։ Այս մասին այսօր` հոկտեմբերի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը՝ անդրադառնալով Նարեկ Մութաֆյանի բերման ենթարկելու տեսանյութի հրապարակման մասին հարցին։
«Եթե բերման ենք ենթարկում, տեսանյութը հրապարակում ենք, թե չենք հրապարակում, կարևորն այդ ձևով բերման ենթարկելն է։ Եթե մարդը կասկածվում է հանցագործության մեջ, ապա կարող ենք բերման ենթարկել, ես չեմ կարող ասել, թե որ տեսանյութը հրապարկել, որը ոչ»,-նշեց նա։
Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին հետապնդելու և անհարգալից վերաբերմունքի համար Նարեկ Մութաֆյանը կալանավորվել է։ Ոստիկանությունը հրապարակել էր նրա բերման ենթարկման տեսանյութթը։
Նրա պաշտպան Վահե Եփրիկյանը Մութաֆյանի հետ կատարվածը ապօրինի էր որակել և նշել էր, որ «գիշերը ժամը 03.00-ին ոստիկանության աշխատողները եկել և կազմակերպել են մասկի շոու»։