Երևանի Եկմալյան 4-16 շենքերի խաբված բնակիչները բողոքի ակցիա են սկսել իրենց հին տների մոտ
Երևանի Եկմալյան 4-16 շենքերի խաբված բնակիչները, որոնց բնակարանները 10 տարի առաջ գերակա շահ են ճանաչվել մասնավոր բազմաբնակարան շենքեր կառուցելու նպատակով այսօր` հոկտեմբերի 28-ին, բողոքի ակցիա են անցկացրել իրենց հին տների մոտ` պահանջելով` փոխհատուցում տալ իրենց բնակարանների համար:
«Արդեն 13 տարի է` մենք պայքարում ենք: Հեղափոխությունից հետո սա արդեն 10-րդ նկարահանումն է, որ մենք կանչել ենք, հրավիրել ենք Կառավարություն, քաղաքապետարան, թաղապետարան, բայց միայն արժանացել ենք արհամարհանքի: Հիմա մենք կգնանք եւ ցույց կտանք թավշյա բուրմունքը, մենք էս երկրի հպարտ քաղաքացիներն ենք չէ՞: Բոլոր բնակիչներով, նույնիսկ սայլակով բնակիչ ունեինք գնացինք Դեմիճյան փողոցի վրա գտնվող Կառավարական առանձնատունը, որ 20 հազար քառակուսի մետրի վրա ապրում է, սակայն մինչեւ այսօր պատասխան չկա»,-ասաց :
Բնակիչները նույնիսկ քաղաքապետ Մարությանին առաջարկել են իրենց գտած ներդրողին, սակայն քաղաքապետը չի համաձայնվել:
Նշենք, որ իրենց իրավունքների համար պայքարում է 28 ընտանիք: Նրանց իրենց բնակրաններից հանել են 2005 թվականին: