Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» և Գերմանիայի ազգային հավաքականի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը հայտարարել է, որ 2016թ. ցանկացել է հեռանալ ակումբից
Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» և Գերմանիայի ազգային հավաքականի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը հայտարարել է, որ 2016 թվականին ցանկացել է հեռանալ կատալոնական ակումբից:
«Երբ առաջին մրցաշրջանն անցկացրեցի «Բարսելոնայի» կազմում, հայտնեցի ակումբի ղեկավարությանը, որ դժգոհ եմ ակումբում իմ կարգավիճակից: Երկրորդ մրցաշրջանից հետո հայտնեցի, որ այսպես այլևս չի կարող շարունակվել»,- AS-ի հաղորդմամբ՝ ասել է գերմանացի դարպասապահը:
Տեր Շտեգենը «Բարսելոնայում» հանդես է գալիս 2014 թվականից:
Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա դարպասապահը «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 12 հանդիպման և բաց թողել 12 գոլ: