Հայաստանի ԱԻՆ-ում այսօր նախարար Ֆելիքս Ցոլակյանը խորհրդակցություն է անցկացրել ԱԻՆ ղեկավար կազմի հետ. Հայտնի է Փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 22-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը խորհրդակցություն է անցկացրել ԱԻՆ ղեկավար կազմի հետ:
Նախարարը տեղեկացրել է, որ վարչապետի որոշմամբ Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից ազատվել է Արտակ Նահապետյանը, և ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը:
Ֆելիքս Ցոլակյանը Փրկարար ծառայության նախկին տնօրենին հաջողություններ է մաղթել հետագա գործունեության մեջ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև ԱԻ նախարարության գործունեության վերաբերյալ կազմակերպական բնույթի հարցեր: