Երևանում անձրևներին էին սպասում ճանապարհային աշխատանքները սկսելու համար
Ցանկացած երկրում ճանապարհային աշխատանքները հոգսաշատ գործընթաց են, իսկ ճանապարհային երթեւեկության մասնակիցների համար՝ տհաճ:
Սակայն եթե քաղաքակիրթ երկրներում փորձում են անհարմարությունները նվազագույնի հասցնել, այնպիսի երկրներում, ինչպիսին Հայաստանն է, ձեւականությունների հետեւից չեն ընկնում:
Հերթական օրինակն է Իսակովի պողոտայում անփույթ վերաբերմունքը: Մայրուղին կապում է «ննջող» տարածքները և արվարձանները Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնի հետ եւ որպես հետեւանք՝ սարսափելի ծանրաբեռնված է: Սա չի խանգարել երկուշաբթի առավոտյան ճանապարհային աշխատանքներ անցկացնելուն: Պողոտայի հանդիպակաց ուղեմասում ճանպարհատրանսպորտային պատահարի հետ համակցությամբ հետեւանքը եղել է երկկողմանի խցանումը:
Հատուկ ուշադրություն է ներկայացնում այն հանգամանքը, որ ճանապարհային աշխատանքները, այդ թվում՝ ասֆալտապատումը «համընկել» են անձրեւների սկսվելուն:
Նշենք, որ օրերս համանման պատկեր էր ստեղծվել Սեբաստիա փողոցում:
Աղբյուրը՝ News.am