Թուրքիան և ԱՄՆ-ը պայմանավորվել են Սիրիայի սահմանին անվտանգության գոտի ստեղծել
Թուրքիայի նախագահի խորհրդական Յասին Աքթայը հայտարարել է, որ Թուրքիան և ԱՄՆ-ը պայմանավորվել են թուրք-սիրիական սահմանին ստեղծել 444 կմ երկարությամբ անվտանգության գոտի: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն:
Ըստ խորհրդականի` հանդիպման ընթացքում քննարկվել է ստեղծված անվտանգության գոտու խորությունը, որը կլինի 32 կմ, իսկ երկարությունը՝ 444 կմ:
Նշվում է, որ Եփրատի արևելք, ներառյալ Ալ-Ռաքքա և Դեյր էզ-Զոր նահանգները, կմտնեն անվտանգության գոտի:
Աքթայը նաև ասել է, որ Միացյալ Նահանգների հետ գրավոր համաձայնագրի բացակայությունը չի նշանակում անհամաձայնություն այս հարցում:
Միևնույն ժամանակ, նա հստակեցրել է, որ անվտանգության գոտում Վաշինգտոնի և Անկարայի համագործակցությունը կիրականացվի երկու պետությունների՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ հարաբերությունների շրջանակներում: