Հեռու մնացեք մարդաշատ վայրերից. Լիբանանում ՀՀ դեսպանության հայտարարությունը՝ ուղղված ՀՀ քաղաքացիներին
Վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ Լիբանանում ՀՀ դեսպանությունը հորդորում է ժամանակավորապես Լիբանան այցելած ՀՀ քաղաքացիներին հեռու մնալ կուտակումներից և մարդաշատ վայրերից։
Այս մասին տեղեկանում ենք Լիբանանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից։