ԼՂ կարգավորման հարցում առաջխաղացում չկա. Ֆրանսուա Ռոշբլուա. (Տեսանյութ)
Ուզում եմ ափսոսանքով նշել, որ ԼՂ կարգավորման հարցում առաջխաղացում չկա։
«Ես նկատում եմ, որ Հայաստանը և Արցախը ցանկանում են, որ խաղաղ կարգավորում լինի, բայց, ցավոք, որևէ առաջխաղացում այդ հարցում չեմ տեսնում»,–նշեց նա։
Ֆրանսուա Ռոշբլուայի կարծիքով՝ կարգավորման հարցում առաջընթացի բացակայությամբ է պայմանավորված նաև լարվածության աճը շփման գծում. «Ցավոք, դրանով է պայմանավորված լարվածության աճը, վիրավորների, զոհերի թիվն է մեծանում։ Բայց այս ամենի հետ ուզում եմ շեշտել, որ երկիրը կանգ չի առնում, շարունակում է զարգանալ։ Արցախի ժողովուրդը միայն մի բան է խնդրում՝ դա ազատությունն է և անվտանգ ապրելու ցանկությունը»։