Երևանի համար Թբիլիսիի հետ հարաբերությունները կարևոր նշանակություն ունեն. ՀՀ ԱԳՆ
Հայաստանի համար Վրաստանի հետ հարաբերությունները կարեւոր նշանակություն ունեն։ Այս մասին ասել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը հոկտեմբերի 14-ի ճեպազրույցում։
«Վրաստանը եւ Իրանը դիտարկում ենք մեկ հարթությունում եւ կարեւոր նշանակություն ենք տալիս հարաբերությունների զարգացմանը եւ երկու հարեւանների հետ դինամիկ երկխոսությանը»,- նշել է ԱԳՆ մամուլի քարտուղարը։
Նա հիշեցրել է ընդհանուր ծրագրերի առկայության մասին, որոնք, «բնական է, ընդգրկում են տնտեսության ոլորտը»։