Ստամբուլյան կոնվենցիան կվավերացվի Հայաստանի կողմից, դրա դիմաց ՀՀ իշխանություններին թույլ են տվել Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկել. «Հրապարակ»
«Հրապարակ». թերթը գրում է.
«Վենետիկի հանձնաժողովը, քննելով Հայաստանին վերաբերող 2 հարց՝ դատաիրավական բարեփոխումների և Ստամբուլյան կոնվենցիայի, երեկ տվել է իր եզրակացությունը՝ հիմնականում բավարարելով ՀՀ իշխանությունների ակնկալիքները։
Ստամբուլյան կոնվենցիան կվավերացվի Հայաստանի կողմից, դրա դիմաց ՀՀ իշխանություններին թույլ են տվել Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկել՝ մի վերապահումով, որ դա պետք է լինի կամավոր հիմունքներով, այլ ոչ թե ստիպողաբար։
Այսինքն, Դատական օրենսգրքի՝ «շանտաժի և կաշառքի օրենք» որակված փոփոխություններն այլևս ՀՀ ԱԺ-ն կկարողանա ընդունել, և Վենետիկի հանձնաժողովը դրան առանձնապես չի առարկի, քանի որ դրանից հետո կվավերացվի Եվրոպայի համար այնքան բաղձալի Ստամբուլյան կոնվենցիան։ Քաղաքական առևտուրը կայացավ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: