Էրնանդես․ «Լիվերպուլն» այժմ Եվրոպայի և Անգլիայի լավագույն թիմն է
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի հավաքականի 23-ամյա կիսապաշտպան Ռոդրիգո Էրնանդեսը (Ռոդրի) դրվատանքով է խոսել Պրեմյեր լիգայի առաջատար «Լիվերպուլի» մասին։
«Ես նորեկ եմ և չգիտեմ, թե որ թիմին են համարում «Մանչեսթեր Սիթիի» երկրպագուները գլխավոր մրցակից՝ «Մանչեսթեր Յունայթեդին», թե «Լիվերպուլին»։ Չգիտեմ՝ ինչ են զգում մանչեսթերցիները, բայց «Լիվերպուլն» այժմ այն թիմն է, որին պետք է հաղթել։
Հիմա Եվրոպայի եւ Անգլիայի լավագույն թիմը «Լիվերպուլն» է։ Այն գերազանց թիմ է եւ շատ է առաջադիմել»,- Ռոդրիի խոսքը մեջբերում է ESPN-ը։
Անգլիայի առաջնության 8 տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» երկրորդն է եւ 8 հաղթանակ տարած «Լիվերպուլից» հետ է 8 միավոր։
Ռոդրին այս ամռանն է Մադրիդի «Աթլետիկոյից» տեղափոխվել կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմ։