Մեսսին խոստովանել է, որ ցանկացել է հեռանալ Իսպանիայից
«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին խոստովանել է, որ ցանկացել է հեռանալ Իսպանիայից։
«2017-ին ցանկանում էի հեռանալ Իսպանիայից։ Խնդիրը կապված չէր «Բարսելոնայի» հետ և ակումբից չէի ցանկանում հեռանալ, բայց հարկերի հետ կապված սկանդալի պատճառով ունեի այդպիսի մտադրություն։ Ես զգում էի անարդարություն իմ նկատմամբ։ Հենց այդ պատճառով չէի ցանկանում մնալ այստեղ»,- 32-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է B/R Football-ը։
Մեսին «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 692 հանդիպման, խփել 604 գոլ, կատարել 244 գոլային փոխանցում, դարձել Իսպանիայի 10-ակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի քառակի գավաթակիր, «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր։ Նրա պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչեւ 2021 թվականը։