Երևան, 15.Հոկտեմբեր.2019, 00:00 |
|
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ
|
Արծաթ - 0 Դրամ Ոսկի - 0 Դրամ Պլատին - 0 Դրամ
Անկարան վիրավորվել է ԵՄ-ից Յոահիմ Լյովը՝ Գերմանիայի հավաքականի գլխավոր ն... Իննա Խոջամիրյանի գրավիչ լուսանկարը Արցախը նշանակալի զարգացում է ապրել. Ֆրանսուա ... Չիլին հետաքրքրված է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի պա... Ստամբուլյան կոնվենցիայի եւ Հայաստանի սահմանադ... Grand Swiss. Արոնյանը ոչ ոքի է խաղացել 5-րդ տ... Փաստաբանը պահանջում է պաշտպանության միջոցներ ... Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան նավթ արտադրող ... Կուբայից Հայաստան մուտք գործած 16 տրանսգենդեր... Եղիսաբեթ II-ը խորհրդարանում ելույթի ժամանակ հ... Ինչպես ենք մենք մեզ վրա քաշում ուրիշների խնդի... Խոշոր գողություն՝ «Երևան Մոլի» ավտոկայանատեղի... «Հրազդան» ՔԿՀ աշխատակիցները զննությամբ հայտնա... Հայաստանում կանցկացվեն Եգիպտոսի մշակույթի օրե... Disney-ի աստղը Pornhub-ից մրցանակ է ստացել իր... Երկրպագուհին հոկեյի խաղի ժամանակ կրքոտ պարել ... Թուրքիայի գործողությունները այնքան էլ չեն համ... Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական կարծիքը եւ մ... Այժմ ամենահարմար պահն է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցե... 6 տարի առաջ կախված հայտնաբերված Գյանջիրով Հով... Ողջունում եմ ՍԴ դատավորների հավաքական կամքը՝ ... Կհեռանամ ՍԴ-ից, երբ լրանա իմ պաշտոնավարման ժա... Ամեն ինչ, որ գտնվում է հայկական հողի վրա, մեր... Ուղղակի որոշել ենք վարույթ չընդունել. Ալվինա ... «Արցախն առաջին հերթին մարդիկ են». Զոհրաբ Մնաց... Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում ... 2019 թ. սեպտեմբերին անշարժ գույքի գործարքները... Թուրքիան չի դադարեցնի Սիրիայի հյուսիս-արեւելք... Եղիսաբեթ II-ը հայտարարել է, որ կառավարության ... Հայաստան ներդրումներ գրավելու համար միայն կառ... Պլյուս չափի հղի մոդել Էշլի Գրեմը ցույց է տվել... Զորավարժությունների արդյունքում մեր վստահությ... Լրատվամիջոցները ճշմարտության հանդեպ «լիչնիյ ն... Մոսկվա-Գյումրի չվերթի 41-ամյա ուղեւորը վիրավո... Թրամփը շարունակում է Թուրքիային սպառնալ «մեծ ... «Չելսին» անդրադարձել է հոկեյում Չեխի նորամուտ... ԵՏՄ-ի հետ համաձայնագիրը Սերբիայի համար նոր հն... Արարատի մարզպետը պետք է չեղարկի Նորաշենի գյու... Ինչպես ավելի լավ օգնել Սիրիայի հայկական համայ... Ալան Գոգբաշյանը չի ստանձնի Նորին Մեծության դե... ՍԴ–ն վարույթ չընդունեց Հրայր Թովմասյանի լիազո... «Ի՞նչ եք անում, ինչո՞ւ եք այդչափ փոքրոգի, ինչ... ՀՀ եւ ԱՀ զինված ուժերում մահացության դեպքերը ... Վարչապետը հանձնարարել է շարունակել աշխատանքը ... Պատգամավորները ցանկանում են արգելել ջրառը Սեւ... Թուրքիային կոչ են արել դադարեցնել գործողությո... Ալիեւը բացահայտ հաստատեց՝ Ադրբեջանը ցանկանում... ԱՄէ-ում` Հակոբ Արշակյանը,մասնակցում է «Արհեստ... Խարդախները մեծ շահույթ են ստանում Ալլա Պուգաչ... Երևանի համար Թբիլիսիի հետ հարաբերությունները ... Կատալոնիայում սկսվել են ցույցեր եւ հանրահավաք... Բլոկչեյն տեխնոլոգիան կարող է հեշտացնել բժիշկն... Եվրո-2020․ Հայաստանի հավաքականի նախախաղային մ... Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կայցելի Մոնակո Պուտինը սաուդցի միապետին ճախրուկ կնվիրի Մթերված 160 հազար տոննա խաղողի մեջ միայն 80 տ... Բուլղարիայի ԱԳՆ ղեկավարը կայցելի Հայաստան ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ժամանում են Երևան, ապ... Հայաստանը կոչ է անում գործընկերներին չնպաստել... Արմեն Սարգսյանը ցավակցել է Ճապոնիայի կայսերը Իրանում ձերբակալել են լրատվական կայքի ղեկավար... Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասե... ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը ցավա... Հիփոթեքային վարկի դեպքում եկամտային հարկի վեր... Ջորջ Քլունին ամուսնության հոբելյանի նախօրեին ... Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակ ... «Սանիթեքն» սկսել է միջազգային արբիտրաժային դա... Նշվել է ինքնասպան վարքագծի պատճառներից մեկը Պատմությունն Ադրբեջանի նախագահի ամենաուժեղ կո... Էր Ռիադում թագավորն ու թագաժառանգ արքայազնը Պ... Այգեձոր և Չինարի համայնքներից սկսվել է արքայա... Արդարադատության նախարարությունում քննարկվել է... «Մետրոպոլ» հյուրանոցում ՌԴ քաղաքացի է մահացել Սիրիա ռազմական կոնտինգենտ ուղարկելու հարց չի ... Փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջական վիճակում ... Օտարերկրյա ներդրումների իրավակարգավորումների ... Թուրքիան Սիրիա է մտել Վաշինգտոնի, Մոսկվայի և ... Դավիթ Տոնոյանը մասնակցել է նորակառույց շենքեր... Նշվել են գրասենյակային աշխատանքի բացասական հե... Էրդողանը մեկնում է Բաքու Համայնքային գերեզմանատներում հողհատկացումն ան... ՈւԵՖԱ փոխնախագահ․ Վաղ է խոսել Ստամբուլը ՉԼ-ի ... Հրայր Թովմասյանն արձակուրդում է. նա չի մասնակ... «Սրտումս Երևան». Ինչպե՞ս է Երևանը պատրաստվում... Հայաստանում տնտեսական հեղափոխությունը սկսվեց ... Հայաստանը կարող է բլոկչեյն տեխնոլոգիաների զար... Հարավային Կորեայի առաջնորդի վարկանիշը հասել է... Էրդողանը վիրավորել է արաբներին. բոլորով, որ հ... Հայաստանը հարուստ անցյալ և փայլուն ապագա ունի... «Էրեբունու» ծննդատանը 47-ամյա ծննդկան է մահաց... Ինչպես բլոկչեյն տեխնոլոգիան կփոխի տրանսպորտի ... ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախա... Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել Ա... Հոկտեմբերի 15-ին Հայաստանում սպասվում է առանց... Դեպրեսիայի ախտանշանները կարելի է նվազեցնել եր... Սիրիայում դեպքերը զարգանում են կայծակնային ար... Թուրքիայի գործողությունները Սիրիայում կարող ե... «Մայքլ Ջեքսոնը հոգեկան խանգարում ուներ». Էլթո... Գարեթ Բեյլն ու Լուկա Մոդրիչը վնասվածքներ են ս...

ԶՈՒ գեներալները ուշագրավ տվյալներ են հայտնել Խաչատուրովի՝ Ապրիլյան պատերազմին մասնակցության վերաբերյալ

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ–մայոր Արտակ Դավթյանը և ԶՈՒ ԳՇ վարչական ապարատի ղեկավար, գեներալ-մայոր Արիս Բրուտյանը ուշագրավ տվյալներ են տրամադրել 2016թ. ապրիլյան ռազմական գործողություններին ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի մասնակցության վերաբերյալ։ Հիշյալ փաստաթղթերն այսօր՝ հոկտեմբերի 7-ին, Յուրի Խաչատուրովն ընդդեմ Ստեփան Գրիգորյանի գործով նախնական դատական նիստում դատարանին ներկայացրեց Խաչատուրովի ներկայացուցիչ, փաստաբան Անահիտ Սարգսյանը։

Նշենք, որ Խաչատուրովի ներկայացուցիչը դեռևս նախորդ տարի հարցում էր ուղարկել Արտակ Դավթյանին՝ հետաքրքրվելով, թե Յուրի Խաչատուրովը 2016թ. ապրիլի 2–ին հակառակորդի գործողությունների մասին տեղեկություն ստանալուց հետո որքա՞ն ժամանակ անց է եղել իր աշխատանքի վայրում և անցել իր պարտականությունների կատարմանը։


Ի պատասխան փաստաբանի հարցման՝ Արտակ Դավթյանը հայտնել է, որ 2016թ. ապրիլի 2–ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում է եղել Յուրի Խաչատուրովը, ով, ստանալով տեղեկատվություն հակառակորդի՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի նախահարձակ գործողությունների մասին, 20-25 րոպե հետո՝ ժամը 03:10–03:15–ի սահմաններում ներկայացել է ծառայության վայր և զինված ուժերի կառավարումն իրականացրել անմիջապես իր կառավարման կետից։

Գլխավոր շտաբի պետը միաժամանակ հայտնել է, որ իր պատասխանը հիմնավորող փաստաթղթերի պատճենները չի կարող տրամադրել, քանի որ դրանք պարունակում են գաղտնի տեղեկություններ։

Փաստաբանական հարցման է ենթարկվել նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ վարչական ապարատի ղեկավար, գեներալ-մայոր Արիս Բրուտյանը, ով ևս տիրապետում է 2016թ. ապրիլյան պատերազմի մասին անհրաժեշտ տեղեկությունների։

Ի պատասպան հարցման՝ Արիս Բրուտյանը նույնպես հաստատել է, որ Յուրի Խաչատուրովը հակառակորդի գործողությունների մասին տեղեկանալուց հետո՝ ապրիլի 2–ին ժամը 03:15–ի հատվածում եղել է իր աշխատավայրում։

Հարցին, արդյոք եղե՞լ է դեպք, երբ Յուրի Խաչատուրովը ապրիլի 2-5–ը ընկած ժամանակահատվածում անհարգելի բացակայի իր ծառայության վայրից և խուսափի իր պարտականությունների կատարումից, Բրուտյանը բացասական պատասխան է տվել.

«Խաչատուրովը շուրջօրյա եղել է հրամանատարական կետում»։

Փաստաբանը հետաքրքրվել է նաև, թե Խաչատուրովի կամ այլ բարձրաստիճան սպաների գործողությունները հնարավորություն տվե՞լ են ենթադրելու, որ վերջիններս հակված են նրան, որ Ապրիլյան պատերազմի օրերին հայկական զինված ուժերը տարածքներ զիջեն, իսկ արդեն գրավվածները հետ չվերադարձնեն։

Ի պատասխան՝ բարձրաստիճան զինվորականը հայտարարել է, որ նման խոսակցություն չի եղել և վերադասի կողմից նման հրամաններ չեն ստացել։ «Եղել է կարգադրություն՝ պլանավորել և հետ վերցնել հակառակորդի կողմից գրավված դիրքերը, ընդ որում, հնարավորինս շտապ»,–ասել է Արիս Բրուտյանը։

Խաչատուրովն ընդդեմ Գրիգորյանի գործով այսօրվա նախնական նիստում Խաչատուրովի ներկայացուցիչը հայտարարեց, որ բարձրաստիճան զինվորականների կողմից ներկայացված պատասխանները ևս մեկ անգամ հերքում են Գրիգորյանի կողմից՝ Խաչատուրովին հասցեագրված մեղադրանքները։

Նշենք, որ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը դեռևս նախորդ տարի տված իր մամլո ասուլիսներից մեկում անդրադարձել էր 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի մասին՝ ասելով, թե որոշ գեներալներ չեն եղել իրենց տեղում, կարճ ժամանակում չեն եկել աշխատավայր, ինչպես նաև՝ մեղադրանքներ էր հնչեցրել, որ ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին որոշ տարածքներ վաճառվել են ՀՀ գեներալների՝ այդ թվում Յուրի Խաչատուրովի կողմից: Այս հրապարակումներից հետո Յուրի Խաչատուրովը հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ Ստեփան Գրիգորյանի կողմից իր պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և հերքման պարտավորեցնելու պահանջներով։

Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատվել է 2018թ. նոյեմբերի 2-ին։ Նա մեղադրվում է «Մարտի մեկի» գործով սահմանադրական կարգը տապալելու համար։ Նրա և ևս երեք բարձրաստիճան պաշտոնյաների վերաբերյալ գործը ներկայումս քննվում է դատարանում։

դիտվել է 3108 անգամ
Անկարան վիրավորվել է ԵՄ-ից Յոահիմ Լյովը՝ Գերմանիայի հավաքականի գլխավոր ն... Իննա Խոջամիրյանի գրավիչ լուսանկարը Արցախը նշանակալի զարգացում է ապրել. Ֆրանսուա ... Չիլին հետաքրքրված է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի պա... Ստամբուլյան կոնվենցիայի եւ Հայաստանի սահմանադ... Grand Swiss. Արոնյանը ոչ ոքի է խաղացել 5-րդ տ... Փաստաբանը պահանջում է պաշտպանության միջոցներ ... Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան նավթ արտադրող ... Կուբայից Հայաստան մուտք գործած 16 տրանսգենդեր... Եղիսաբեթ II-ը խորհրդարանում ելույթի ժամանակ հ... Ինչպես ենք մենք մեզ վրա քաշում ուրիշների խնդի... Խոշոր գողություն՝ «Երևան Մոլի» ավտոկայանատեղի... «Հրազդան» ՔԿՀ աշխատակիցները զննությամբ հայտնա... Հայաստանում կանցկացվեն Եգիպտոսի մշակույթի օրե... Disney-ի աստղը Pornhub-ից մրցանակ է ստացել իր... Երկրպագուհին հոկեյի խաղի ժամանակ կրքոտ պարել ... Թուրքիայի գործողությունները այնքան էլ չեն համ... Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական կարծիքը եւ մ... Այժմ ամենահարմար պահն է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցե... 6 տարի առաջ կախված հայտնաբերված Գյանջիրով Հով... Ողջունում եմ ՍԴ դատավորների հավաքական կամքը՝ ... Կհեռանամ ՍԴ-ից, երբ լրանա իմ պաշտոնավարման ժա... Ամեն ինչ, որ գտնվում է հայկական հողի վրա, մեր... Ուղղակի որոշել ենք վարույթ չընդունել. Ալվինա ... «Արցախն առաջին հերթին մարդիկ են». Զոհրաբ Մնաց... Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում ... 2019 թ. սեպտեմբերին անշարժ գույքի գործարքները... Թուրքիան չի դադարեցնի Սիրիայի հյուսիս-արեւելք... Եղիսաբեթ II-ը հայտարարել է, որ կառավարության ... Հայաստան ներդրումներ գրավելու համար միայն կառ... Պլյուս չափի հղի մոդել Էշլի Գրեմը ցույց է տվել... Զորավարժությունների արդյունքում մեր վստահությ... Լրատվամիջոցները ճշմարտության հանդեպ «լիչնիյ ն... Մոսկվա-Գյումրի չվերթի 41-ամյա ուղեւորը վիրավո... Թրամփը շարունակում է Թուրքիային սպառնալ «մեծ ... «Չելսին» անդրադարձել է հոկեյում Չեխի նորամուտ... ԵՏՄ-ի հետ համաձայնագիրը Սերբիայի համար նոր հն... Արարատի մարզպետը պետք է չեղարկի Նորաշենի գյու... Ինչպես ավելի լավ օգնել Սիրիայի հայկական համայ... Ալան Գոգբաշյանը չի ստանձնի Նորին Մեծության դե... ՍԴ–ն վարույթ չընդունեց Հրայր Թովմասյանի լիազո... «Ի՞նչ եք անում, ինչո՞ւ եք այդչափ փոքրոգի, ինչ... ՀՀ եւ ԱՀ զինված ուժերում մահացության դեպքերը ... Վարչապետը հանձնարարել է շարունակել աշխատանքը ... Պատգամավորները ցանկանում են արգելել ջրառը Սեւ... Թուրքիային կոչ են արել դադարեցնել գործողությո... Ալիեւը բացահայտ հաստատեց՝ Ադրբեջանը ցանկանում... ԱՄէ-ում` Հակոբ Արշակյանը,մասնակցում է «Արհեստ... Խարդախները մեծ շահույթ են ստանում Ալլա Պուգաչ... Երևանի համար Թբիլիսիի հետ հարաբերությունները ... Կատալոնիայում սկսվել են ցույցեր եւ հանրահավաք... Բլոկչեյն տեխնոլոգիան կարող է հեշտացնել բժիշկն... Եվրո-2020․ Հայաստանի հավաքականի նախախաղային մ... Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կայցելի Մոնակո Պուտինը սաուդցի միապետին ճախրուկ կնվիրի Մթերված 160 հազար տոննա խաղողի մեջ միայն 80 տ... Բուլղարիայի ԱԳՆ ղեկավարը կայցելի Հայաստան ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ժամանում են Երևան, ապ... Հայաստանը կոչ է անում գործընկերներին չնպաստել... Արմեն Սարգսյանը ցավակցել է Ճապոնիայի կայսերը Իրանում ձերբակալել են լրատվական կայքի ղեկավար... Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասե... ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը ցավա... Հիփոթեքային վարկի դեպքում եկամտային հարկի վեր... Ջորջ Քլունին ամուսնության հոբելյանի նախօրեին ... Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակ ... «Սանիթեքն» սկսել է միջազգային արբիտրաժային դա... Նշվել է ինքնասպան վարքագծի պատճառներից մեկը Պատմությունն Ադրբեջանի նախագահի ամենաուժեղ կո... Էր Ռիադում թագավորն ու թագաժառանգ արքայազնը Պ... Այգեձոր և Չինարի համայնքներից սկսվել է արքայա... Արդարադատության նախարարությունում քննարկվել է... «Մետրոպոլ» հյուրանոցում ՌԴ քաղաքացի է մահացել Սիրիա ռազմական կոնտինգենտ ուղարկելու հարց չի ... Փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջական վիճակում ... Օտարերկրյա ներդրումների իրավակարգավորումների ... Թուրքիան Սիրիա է մտել Վաշինգտոնի, Մոսկվայի և ... Դավիթ Տոնոյանը մասնակցել է նորակառույց շենքեր... Նշվել են գրասենյակային աշխատանքի բացասական հե... Էրդողանը մեկնում է Բաքու Համայնքային գերեզմանատներում հողհատկացումն ան... ՈւԵՖԱ փոխնախագահ․ Վաղ է խոսել Ստամբուլը ՉԼ-ի ... Հրայր Թովմասյանն արձակուրդում է. նա չի մասնակ... «Սրտումս Երևան». Ինչպե՞ս է Երևանը պատրաստվում... Հայաստանում տնտեսական հեղափոխությունը սկսվեց ... Հայաստանը կարող է բլոկչեյն տեխնոլոգիաների զար... Հարավային Կորեայի առաջնորդի վարկանիշը հասել է... Էրդողանը վիրավորել է արաբներին. բոլորով, որ հ... Հայաստանը հարուստ անցյալ և փայլուն ապագա ունի... «Էրեբունու» ծննդատանը 47-ամյա ծննդկան է մահաց... Ինչպես բլոկչեյն տեխնոլոգիան կփոխի տրանսպորտի ... ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախա... Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել Ա... Հոկտեմբերի 15-ին Հայաստանում սպասվում է առանց... Դեպրեսիայի ախտանշանները կարելի է նվազեցնել եր... Սիրիայում դեպքերը զարգանում են կայծակնային ար... Թուրքիայի գործողությունները Սիրիայում կարող ե... «Մայքլ Ջեքսոնը հոգեկան խանգարում ուներ». Էլթո... Գարեթ Բեյլն ու Լուկա Մոդրիչը վնասվածքներ են ս...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan