ՏՀՏ զարգացման հանձնառությունը հաստատող երկրներն այս որոշման շնորհիվ մեծապես շահում են. Իվոն Չիու
Ապացուցվել է, որ այն երկրները, որոնք ընդունում են տեղեկատվահաղորդակցային տեխնոլոգիաների զարգացման պարտավորություններ ստանձնելու մասին որոշում, ինչպիսին Հայաստանն է, իրենց որոշման շնորհիվ զգալիորեն շահում են: WCIT 2019-ի բացմանն այս մասին ասաց WITSA-ի նախագահ Իվոն Չիուն:
Նրա խոսքով՝ տեղեկատվական եւ հաղորդակցային տեխնոլոգիաներն ազդում են մարդու կյանքի շատ ասպեկտների վրա, իսկ առանցքային հատվածներն են կապը, կրթությունը, արտադրությունը, առողջապահությունը, տրանսպորտային միջավայրը:
«Ապացուցված է, որ ՏՀՏ զարգացման հանձնառությունը հաստատող երկրներն իրենց որոշման շնորհիվ մեծապես շահում են»,- նշեց նա՝ հավելելով, որ Հայաստանն այդպիսի երկրներից մեկն է:
Նրա խոսքով՝ այս համաժողովն ուղղված է ՏՀՏ օգտագործման ընդլայնմանը:
«Շնորհակալություն»,- իր ելույթի ավարտին հայերեն ասաց նա: