Չիտայում սպանել և մասնատել են 19-ամյա աղջկա
19-ամյա երիտասարդ աղջկա մարմին է հայտնաբերվել Չիտայի կենտրոնում, հաղորդում է Gazeta-ն՝ հղում կատարելով Զաբայկալսկի շրջանի Քննչական կոմիտեին:
Երիտասարդ կնոջ մարմնի մասերը հայտնաբերել են բազմաբնակարան շենքերից մեկի բնակիչները մուտքի վերնամասում:
Հարուցվել է քրեական գործ սպանության հատկանիշով (ՔՕ 105 հոդված, մաս 1)
Ոստիկանները բերման են ենթարկել 1981 թվականին ծնված տղամարդուն, որը վարձակալում էր բնակարան նույն այդ շենքում:
Ինչպես նշում է գործակալությունը՝ հղում կատարելով Չիտա.Ռու կայքին, ավելի ուշ պարզվել էին դաժան սպանության որոշ մանրամասներ. կինն աշխատում էր ստրիպտիզ ակումբում:
Զոհի բնակարանում շարունակվում են քննչական աշխատանքները, պարզվում են սպանության հանգամանքները: