Եղջերուն ներխուժել է գեղեցկության սրահ եւ ջարդուխուրդ արել այն. (Տեսանյութ)
Արտասովոր դեպք է տեղի ունեցել ամերիկյան Նյու Յորք նահանգի Լոնգ Այլենդ կղզում գեղեցկության սրահներից մեկում. սրահ ներխուժած եղջերուն կոտրել է ապակին եւ ջարդուխուրդ արել սրահը:
Դեպքի տեսանյութը հրապարակվել է Eyewitness News ABC7NY-ի Youtube-ալիքում:
Ներխուժած կենդանին իսկական խուճապ էր առաջացրել սրահում. վարսահարդարն ու հաճախորդը վեր էին թռել ու փախել տարբեր ուղղություններով:
Ինչպես նշում է ալիքը, ցուցափեղկին հարվածած եղջերուն այնուհետեւ հարվածել էր ընդունարանի աշխատակցուհուն, որն ավելի ուշ գանգատվել էր գլխացավի եւ ոտքի ցավի համար: