Ադրբեջանցի հայտնի «օրենքով գող» Գուլին թշնամիներից փախել է Կատար
Հայտնի «օրենքով գող» Նադիր Սալիֆովը (Լոտու Գուլի) որոշել է փոխել բնակության վայրն ու Թուրքիայով տեղափոխվել Կատար, տեղեկացնում է «URA.RU»-ն՝ հղում կատարելով քրեական աշխարհի աղբյուրին։
«Որոշ տվյալներով՝ Լոտու Գուլին կեցության իրավունք է ստացել Կատարի պետությունում հատուկ ծառայությունների օգնությամբ եւ կապրի այնտեղ պահպանության ներքո»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Ինսայդերի տեղեկատվությամբ՝ գողական հանրույթը բազմաթիվ հարցեր ունի Սալիֆովին։ Մասնավորապես, քրեական շրջանակներում դժգոհ են, որ Գուլին կյանքը ցուցադրում է սոցցանցերում։
Հեղինակությունները մի քանի շաբաթ անընդհատ Սալիֆովին կանչում են «գողական հավաքի», բայց նա խուսափում է հանդիպումից՝ փոխելով հեռախոսահամարներն ու բնակության վայրերը։ Ենթադրվում է, որ այդ հետապնդումների պատճառով է օրենքով գողը որոշել տեղափոխվել Կատար։