Մեսիին ժամանակ է հարկավոր լիովին վերականգնվելու համար. Ռիվալդո
Կատալոնական «Բարսելոնայի» և Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Ռիվալդոն խոսել է «Բարսելոնայում» Մեսիի կարևորության մասին:
«Մեսին շատ կարևոր ֆուտբոլիստ է «Բարսելոնայի» համար: Այդ ակումբի ամբողջ խաղը կառուցված է նրա շուրջ: «Ինտերի» հետ հանդիպումն ապացուցեց, որ Մեսիին դեռ ժամանակ է հարկավոր ապաքինվելու համար:
Խորհուրդ կտայի, որ Մեսին չմասնակցեր «Բարսելոնայի» առաջիկա խաղին: Դա նրան հնարավորություն կտա լիովին վերականգնվել և լավագույն մարզավիճակում մոտենալ «Բարսելոնայի» մյուս հանդիպումներին»,- Ռիվալդոյի խոսքը մեջբերում է Betfair-ը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Բարսելոնան» 2:1 հաշվով հաղթեց «Ինտերին»: Մեսին դարձավ գոլային փոխանցման հեղինակ: