Լավրովը հիշեցրել է ԱՄՆ-ի սխալների մասին Ուինսթոն Չերչիլի խոսքերը
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ակնկալում է, որ բրիտանացի վարչապետ Ուինսթոն Չերչիլի խոսքերն այն մասին, որ ԱՄՆ-ը, փորձելով ամեն ինչ, արդյունքում ճիշտ է վարվում, ճշմարիտ է նաեւ այժմյան իրավիճակում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք Արեւմուտքին կշտամբում ենք, եթե դա կարելի է կշտամբանք անվանել, ոչ թե նրա համար, որ դրանից որեւէ հաճույք ստանանք։ Պարզապես մենք ուզում ենք ոչ թե ամաչեցնել, այլ կոնկրետ փաստեր բերել, որոնք ցույց են տալիս, որ այդպես արդեն բազմիցս է եղել։ Եւ կրկին գնալ առճակատման՝ փորձելով լուծել իր խնդիրները։ Երկրներ, հասարակություններ, տարածաշրջաններ պառակտելն այնքան էլ լավ բան չէ»,- նկատել է նախարարը։
«Մենք Արեւմուտքին կոչ ենք անում վերլուծել բոլոր սխալները։ Նկատի ունեմ մեծն Ուինսթոն Չերչիլին, ապավինում եմ նրա իմաստնությանը։ Որովհետեւ նա, այլ աֆորիզմների շարքում նաեւ ասել է․ «Ամերիկան միշտ ճիշտ է վարվում այն բանից հետո, երբ փորձում է մնացած ամեն ինչը»,- ընդգծել է Լավրովը։