ԿԲ-ն նոր արծաթե հուշադրամ է դրել շրջանառության մեջ
ՀՀ կենտրոնական բանկը հոկտեմբերի 2-ից շրջանառության մեջ է դրել «Կովկասյան ընձառյուծի տարի» արծաթե հուշադրամը:
Հայաստանի Կենտրոնական բանկից հայտնում են, որ «Կովկասյան ընձառյուծի տարի»-ն դիմերեսին ՀՀ զինանշանն է և «Խոսրովի անտառ» պետական արգելոցի համայնապատկերը:
Դարձերեսին կովկասյան ընձառյուծի պատկերն է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի ֆոնին և «Panthera Pardus Ciscaucasica» գրառումը:
Հուշադրամի անվանական արժեքը 1000 դրամ է, մետաղը՝ արծաթ, քաշը 33,6 գրամ, տպաքանակը՝ 700 հատ: