Օգտվելով մուտքի դռան բաց լինելու հանգամանքից, 25-ամյա երիտասարդը մտել է ներս ու գողացել ոսկյա զարդեր
Սեպտեմբերի 26-ին, ժամը 22.15-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Տիգրանյան նրբանցքի տներից մեկից գողություն է կատարվել:
Ոստիկանությունից Operativ.am-ին հայտնում են, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել էին, որ ժամը 16.00-ից ժամը 21.15-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք, օգտվելով մուտքի դռան բաց լինելու հանգամանքից, գողացել են ոսկյա զարդեր:
Հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ գողությունը հնարավոր է կատարած լինի այլ բնակարանային գողության համար նախկինում բերման ենթարկված 25-ամյա երիտասարդը։ Սեպտեմբերի 28-ին, ժամը 19.50-ին, նա ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական ցուցմունք:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Քննությունը շարունակվում է։