Փհենյանը բողոքել է Վաշինգտոնի քաղաքական և ռազմական սադրանքներից
Փհենյանը բողոքել է Վաշինգտոնի քաղաքական եւ ռազմական սադրանքներից, որոնց պատճառով երկու երկրների մեջեւ բանակցությունները փակուղի են մտել, հայտնում է AP-ը։
«Ամեն ինչ ԱՄՆ-ից է կախված՝ արդյոք բանակցությունները հնարավորությունների պատուհան կդառնան, թե ճգնաժամի արագացման պատրվակ»,- ասել է ՄԱԿ-ում ԿԺԴՀ-ի դեսպան Կիմ Սոնգը։
Ելույթ ունենալով ՄԱԿ ԳԱ նստաշրջանում՝ նա նշել է, որ ԱՄՆ-ը եւ Հարավային Կորեան չեն կատարում իրենց խոստումները։ «Կորեական թերակղզում իրավիճակը դուրս չի եկել աճող լարվածության արատավոր շրջանակից, ինչը լիովին բացատրվում է ԱՄՆ-ի կողմից կատարվող քաղաքական եւ ռազմական սադրանքներով»,- ասել է նա։
Վաշինգտոնի եւ Փհենյանի միջեւ բանակցությունները փակուղում էին հայտնվել այն բանից հետո, երբ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ դրանց շարունակության համար անհրաժեշտ է, որ ԱՄՆ-ը հանի Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները։