Վանեցյանի հետ կապված պատմությամբ Սասուն Միքայելյանը ցույց տվեց, որ անհրաժեշտության դեպքում կարող է ուղղակիորեն Նիկոլին դեմ գնալ. Բայց նրանից ազատվելն այդքան էլ հեշտ չէ. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է.
«Համաձայն միանգամայն արժանահավատ աղբյուրների, իշխանության վերնախավում թեև լրջորեն քննարկվում է Սասուն Միքայլեյանի հարցը, սակայն վերջնական որոշում չկա: Նիկոլ Փաշինյանն, իհարկե, կցանկանար ցուցադրաբար պատժել Սասունին, մինչև իսկ՝ նրանից ազատվել: Եվ պատճառն ամենևին էլ միայն Վանեցյանի հետ կապված նրա հայտարարությունը չէ:
Բանն այն է, որ Սասունն այս էլ որերորդ անգամ հանդես է գալիս անկախ ֆիգուրայի դիրքերից, որը Նիկոլի համար լուրջ խնդիր է մի քանի առումով:
Նախ, վերնախավում ոմանք պարբերաբար փորձում են կրկնօրինակել Սասունին, այսինքն նրա ցուցադրական անկախությունը դարձել է վարակիչ: Երկրորդ, Վանեցյանի հետ կապված պատմությամբ Սասունը ցույց տվեց, որ անհրաժեշտության դեպքում կարող է ուղղակիորեն Նիկոլին էլ դեմ գնալ՝ անկախ դրա հետևանքներից:
Եվ վերջապես, Նիկոլ Փաշինյանն արդեն փոշմանել է, որ համաձայնեց ԵԿՄ-ն տալ Սասունին և ոչ թե Արամ Զավենիչին: Սասունը մտավախություն է առաջացնում, որ կուլմինացիայի պահերին հարց է, թե ԵԿՄ-ն կենթարկվի՞ Նիկոլի հրամաններին:
Սակայն այս ամենով հանդերձ, Փաշինյանը դեռ զգուշանում է գնալ Սասունից ազատվելու ճանապարհով: Սովորական մեթոդներով՝ Սասունի գլխին քրգործ կախելով, նրան վտարելը հերթական մեծ աղմուկը կառաջացնի: Հենց այնպես նրան իշխող կուսակցությունից հեռացնելու դեպքում էլ Սասունն ԱԺ-ում իր փոքրիկ, բայց ամուր խմբով պարզապես կառանձնանա՝ ձեռքին ունենալով նաև ԵԿՄ-ն, որտեղ նոր իշխանափոխություն այս պահին անել գործնականում, հնարավոր չէ, քանի որ այնտեղ բացի 1-2 «ականներից», հիմնականում Սասունի կողմնակիցներն են»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: