Օրենսդրությունը չի արգելում քրեական անցյալով մարդկանց մասնակցել ՏԻՄ ընտրություններին. Սասուն Միքայելյան (Տեսանյութ)
Հայաստանի օրենսդրությունը չի նախատեսում արգելք մարդկանց, ովքեր ունեն քրեական անցյալ, մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում սեպտեմբերի 30-ին ասել է Հայաստանի տարածքայի կառավարման եւ ենթակառուցվածքի նախարար Սուրեն Պապիկյանը՝ մեկնաբանելով Դավիթ Մինասյանի ընտրությունը Փարաքարի համայնքապետի պաշտոնում։
«Չեմ ուզում արդարացնել կամ խրախուսել այս երեւույթը, բայց մի բան պարզ է. համայնքի քաղաքացիները նրան են տվել իրենց ձայները»,- նշել է նա։
Անդրադառնալով Նորաշեն համայնքում բողոքի ակցիային եւ մարզպետի հրաժարականի պահանջին, որն ազատել էր համայնքապետին՝ Պապիկյանն ասաց. «Դա պատճառ ունի։ Խոսքն այն մասին է, որ այդ պաշտոնատար անձը ավագանու նիստեր չի գումարել 6 ամսվա ընթացքում։ Դա էլ պատճառ է դարձել, որ ավագանու խորհուրդը դիմի մարզպետին, եւ իր լիազորությունների սահմաններում մարզպետը կատարել է իր վրա դրված գործառույթը»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետ է ընտրվել Դավիթ Մինասյանը, որը նախկինում դատապարտված է եղել առողջությանը ծանր վնասվածք հասցնելու մեղադրանքով։